1 օգոստոսի 2002 - 22:15 AMT
ՕԳՈՍՏՈՍԻ 9-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գյումրի քաղաքի մերձակա հրաձգարանում օգոստոսի 9-ին տեղի կունենան հայ-ռուսական համատեղ զորավարժություններ: ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայության տեղեկատվության համաձայն, ռուսական կողմից զորավարժություններին կմասնակցեն Հայաստանում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները: