«Ուրալյան ավիաուղիները» Պերմ-Երևան չվերթով թռիչքներ իրականացնելու թույլտվություն է ստացել, տեղեկացնում է Business Class-ը:
Համապատասխան թույլտվությունը տվել է Ռոսավիացիան: Թռիչքների հայցվող հաճախականությունն է շաբաթը 3 անգամ:
Թույլտվությունը, սակայն, չի երաշխավորում թռիչքային ծրագրի ձևավորում: Պերմի օդանավակայանում չվերթների չվացուցակ դեռևս չկա:
Ավելի վաղ «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը հայտնել էր Օմսկից դեպի Երևան ուղիղ չվերթ գործարկելու մտադրության մասին: Չվերթի իրականացման թույլտվություն ընկերությունը ստացել է: