Երևանի Աջափնյակ վարչական շրջանի պաշտոնաթող ղեկավար Գևորգ Բաբայանի գործունեության առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը, տեղեկացնում է Shantnews.am-ը:
«Երևանի քաղաքապետարանից ստացված նյութերի հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- ասել է Գաբրիելյանը:
Փետրվարի 17-ին Գևորգ Բաբայանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ իր «գիտելիքները, ուժն ու եռանդը ծառայեցնելով մեկ այլ ազգօգուտ գործում»:
Factor.am-ն ավելի ուշ իր աղբյուրներին հղումով հայտնել էր, թե Բաբայանն Աջափնյակում առանց թույլտվության առանձնատներ կառուցելու հնարավորություն էր տվել: