19 փետրվարի 2020 - 12:12 AMT
ԿԳՄՍ նախարարը՝ գիրք նվիրելու օրվա մասին. Լավագույն ավանդույթները պետք է շարունակվեն

Հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստնում նշվում է գիրք նվիրելու օրը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է, որ փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է ու նշել, որ լավագույն ավանդույթները պետք է շարունակական լինեն:

Հարությունյանը հայտնել է նաև, որ մասնակցում է «Քվանտ» վարժարանում աշակերտների կազմակերպած գրքերի տոնավաճառին, որի հասույթը փոխանցվելու է կրթամշակութային ծրագրեր իրականացնող «Կողբ» հիմնադրամին:

Գիրք նվիրելու օրը Հայաստանում նշվում է 2008-ից՝ Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ: Փետրվարի 19-ին ՀՀ-ում անցկացվում են գրական միջոցառումներ, հանդիպումներ գրողների հետ, ընթերցասերերն էլ իրար գրքեր են նվիրում: