1 օգոստոսի 2002 - 21:36 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՈՎ
Ռուսաստանի ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը պարգեւատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր պարգեւով` «Մխիթար Գոշ» շքանշանով: Այդ պարգեւին ռուսաստանցի քաղաքագետը արժանացել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ եւ արդար կարգավորմանը նպաստող ակտիվ հասարակա-քաղաքական գործունեության համար: