Ոչ պաշտոնական տվյալներով` Իրանում կորոնավիրուսից մահացածել է առնվազն 210 մարդ, հայտնում է BBC-ի պարսկալեզու ծառայությունը։
Գործակալությունը հղում է անում իր աղբյուրներին երկրի բժշկական ոլորտում։ Ըստ հրապարակման` ամենաշատ զոհերը գրանցվել են Թեհրանում, երկրորդ տեղում շիաների համար սրբազան Ղոմ քաղաքն է։
Պաշտոնական տվյալներով` երկրում կորոնավիրուսից մահացել է 34 մարդ, հիվանդության հաստատված 388 դեպք կա:
Փորձագետները մտավախություն ունեն, որ Իրանում նոր վիրուսով վարակման ոչ բոլոր դեպքերն են հաշվառվել, քանի որ վերջին օրերին հիվանդության դեպքեր կան Պարսից ծոցի երկրներում:
Հայաստանը փետրվարի 25-ից 2 շաբաթով փակել է Իրանի հետ սահմանը: Ըստ որոշման՝ դադարեցվել է Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու մասամբ սահմանափակվել է Մեղրիի անցակետով մուտքը ՀՀ։