3 մարտի 2020 - 11:44 AMT
Իրանի հետ հաղորդակցության սահմանափակումը կերկարաձգվի մինչև մարտի 24-ը

Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին ՀՀ կառավարության որոշումը կերկարաձգվի մինչև մարտի 24-ը ներառյալ:

Կառավարության որոշմամբ նախատեսվում է նաև ԻԻՀ-ից Հայաստան մուտք գործած բեռնափոխադրումներ իրականացնողների (ՀՀ քաղաքացի չհանդիսացող վարորդների) վերադարձ Իրան:

Նախատեսվում է նաև ՀՀ տարածքով Վրաստան բեռնափոխադրումներ իրականացրած տրանսպորտային միջոցների վերադարձ Իրան՝ ՀՀ տարածքով:

Փետրվարի 24-ին Կառավարությունը որոշել էր 2 շաբաթով սահամանփակել Իրանի հետ հաղորդակցությունը՝ այդ երկրում գրանցված կորոնավիորուսի դեպքերի պատճառով: