15 դեկտեմբերի 2008 - 12:08 AMT
Իրաքում ԱՄՆ նախագահի ուղղությամբ կոշիկներ են նետել եւ «շուն» անվանել
Կիրակի օրը Իրաքում կայացած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը իր կոշիկներն է նետել Ջորջ Բուշի ուղղությամբ եւ «շուն» է անվանել նրան արաբերեն լեզվով: Միջադեպը տեղի է ունեցել Իրաքի վարչապետի հետ հանդիպմանը: Թիկնապահներն անմիջապես դուրս են բերել լրագրողին: Մնացած լրագրողները անմիջապես ներողություն են խնդրել իրենց գործընկերոջ համար: Կոշիկները Բուշին չեն կպել, անցնելով մոտավորապես 4,5 մետր հեռավորության վրա, սակայն նա ստիպված է եղել կռանալ, քանի որ կոշիկներից մեկը դիպչելով պատին, ետ է դարձել:

Կատարվածից հետո Բուշը ժպտացել է ու հայտարարել, որ վիրավորված չէ միջադեպից: Մեկնաբանելով կատարվածը` ԱՄՆ նախագահը կատակել է, թե նա ընդամենը կարող է ասել, որ դրանք 10 համարի կոշիկներ էին: «Ես շատ տարօրինակ բաներ եմ տեսել իմ նախագահության օրոք, եւ կատարվածն այստեղ կարող է ամենատարօրինակների թվին դասվել»,-ասել է նա: