Երևանյան լճի մոտակայքում վթարի է ենթարկվել Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոլին։
Մարտի 15-ին, ժամը 00:02-ին Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, Lexus RX350 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արիաննե Կ.) բախվել է կամրջի հենասյանը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ըստ Shamshyan.com-ի` հիվանդանոց տեղափոխված Արիաննե Կաոլին Լևոն Արոնյանի կինն է: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով, քարշակի միջոցով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: