Վրաստանում գրանցվել է երրորդ անձի միջոցով կորոնավիրուսով վարակման դեպք։ Այդ մասին հայտնել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Դա նշանակում է, որ վիրուսը փոխանցվել է վարակվածի հետ շփում ունեցող անձից երրորդ անձին, գրում է Apsny.ge-ն։
Ինչպես նշել է Գամկրելիձեն` այժմ Վրաստանում կորոնավիրուսով հիվանդության 30 հաստատված դեպք կա։ Կարանտինում 314 մարդ կա, ինքնամեկուսացված է 1100 մարդ։
Մարտի 15-ի տվյալներով` աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 152,000-ը։ Մահացել է 5801 մարդ, ապաքինվել` մոտ 75,500-ը։
Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից