Մեծ Բրիտանիայի կառավարությունը 70 տարեկանից բարձր քաղաքացիներին առաջիկա 4 ամսում կհանձնարարի մնալ սեփական կամ խնամքի տանը, լինել խիստ մեկուսացման պայմաններում՝ «պատերազմական դրության ոճով»:
The Spectator-ի փոխանցմամբ՝ համակարգման աշխատանքները կիրականացվեն, հավանաբար, առաջիկա 20 օրվա ընթացքում, որոշումը կայացվել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և առողջապահության ոլորտի մասնագետների կողմից՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Կառավարության կողմից ծրագրված միջոցառումների մեջ են մտնում նաև հյուրանոցային և այլ շենքերի օգտագործումը որպես ժամանակավոր հոսպիտալներ, փաբերի, բարերի, ռեստորանների ժամանակավոր փակումը՝ հաջորդ շաբաթվա զանգվածային միջոցառումների արգելքով, մի քանի շաբաթով դպրոցների փակումը և այլն:
Մարտի 15-ի տվյալներով` Բրիտանիայում մոտ 1140 վարակված կա, մահացել է 21 մարդ, վերականգնվել՝ 18: ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսի պանդեմիայի մասին:
Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից