Atlantis European Airways ավիաընկերության կողմից Հռոմից իրականացված թռիչքի ուղևորները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր։ Նրանք այնտեղ 14-օրյա կարանտինի մեջ կգտնվեն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ներգրավված բոլոր գերատեսչություններին, ավիաընկերությանը և ինքնաթիռի անձնակազմին, Վատիկանում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանին և Իտալիայում ՀՀ դեսպանության անձնակազմի՝ համակարգված և արդյունավետ աշխատանքի համար»,- ասվում է գրառման մեջ։
Մարտի 16-ի առավոտվա տվյալներով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների 30 հաստատված դեպք կա։ Կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն արդեն բուժվել է:
Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից