Մարտի 16-ին ժամանակավորապես սահմանափակվելու է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը Ղազախստան, այդ երկրում կորոնավիրուսի պատճառով ժամը 08։00-ից սկսած հայտարարվել է արտակարգ դրություն։
Ղազախստանի նախագահի հրամանագրով արտակարգ դրությունը գործելու է մինչև ապրիլի 15-ը՝ ժամը 07։00-ն, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Մարտի 16-ից ժամանակավորապես սահմանափակվելու է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը ՂՀ տարածք տրանսպորտի բոլոր միջոցներով, միաժամանակ Ղազախստանից ելքի սահմանափակումը չի կիրառվելու Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների նկատմամբ»,- ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարույթան տարածած հայտարարության մեջ:
Սահմանափակումը չի կիրառվելու քաղաքացիություն չունեցող անձանց Ղազախստանի և այլ երկրների դիվանագիտական ծառայության անձնակազմ և նրանց ընտանիքի անդամներ, ՂՀ ԱԳՆ հրավերով Ղազախստան ժամանող օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների անդամներ, Ղազախստանում բնակության իրավունքի փաստաթուղթ ունեցող անձանց, Ղազախստանի քաղաքացիների ընտանիքների օտարերկրացի անդամներ։
ԱԳՆ-ից հիշեցրել են, որ ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարըով, որը հասանելի է նաև WhatsApp-ով:
Մարտի 15-ի տվյալներով Ղազախստանում կորոնավիրուսով վարակի 9 դեպք է գրանցվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ՀՀ-ում ևս կքննարկվի արտակարգ դրություն մտցնելու հարցը: