Կառավարության արտահերթ նիստից հետո, որի ժամանակ քննարկվեու է ՀՀ-ում արտակարգ դրություն սահմանելու հարցը, կգումարվի Ազգային ժողովի նիստ։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ազգային ժողովի նիստում պատգամավորների հարցերին կպատասխանեմ։ Քննարկումները կարևոր են գնահատելու համար ձեռնակվող և ձեռնարկվելիք քայլերի արդյունավետությունը»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ կարձագանքի նաև քննադատություններին։
Վարչապետը նշել է, որ այս պահին ՀՀ-ում 300 քաղաքացի մեկուսացված է, ևս 300-ի մեկուսացման պայմաններ են ստեղծվում:
Մարտի 15-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 30 քաղաքացի կա: Կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտն արդեն բուժվել է:
Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից