17 մարտի 2020 - 12:08 AMT
Air Cairo-ն դադարեցնում է Երևան-Շարմ Էլ Շեյխ թռիչքները

Air Cairo ավիաընկերությունը մինչև ապրիլի 19-ը դադարեցնում է Երևան-Շարմ Էլ Շեյխ թռիչքները և հակառակ ուղղությամբ։ Դա պայմանավորված է կորոնավիրուսի տարածմամաբ և Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ, ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում։

Հաշվի առնելով Եգիպտոսի կառավարության որոշումը՝ մարտի 19-31-ն իր օդային տարածքը փակելու մասին՝ ՀՀ-ում ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Անռիվա-Տուր»-ը և Air Cairo ավիաընկերությունը որոշել են մարտի 19-ին կատարել վերջին չվերթը՝ ՀՀ տեղափոխելով այն ուղևորներին, որոնք մեկնել էին ավիաընկերությամբ։

Մարտի 22-ից ապրիլի 19-ը ընկած ժամանակահատվածում ըստ նախատեսված չվացուցակի թռիչքների հետաձգման համար ավիաընկերությունը բոլոր տուրիստական կազմակերպություններին և ուղևորներին ընձեռել է «բաց ամսաթվով» նոր ամրագրումներ կատարելու հնարավորություն մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ՝ ավիաընկերությանը փաստացի վճարված գումարի սահմաններում»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 17-ի կեսգիշերի դրությամբ, երկրում վարակի 52 դեպք կա, մեկն արդեն առողջացել է։ 400-ից ավելի քաղաքացի մեկուսացվել է վիրուսի կասկածանքով։

Կադացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից