Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի 17-ին հանդիպելու է երկրի խոշոր բուժհաստատությունների տնօրենների հետ։ Այդ մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա ներկայացնելու է արտակարգ դրության պայմաններում բուժհիմնարկների գործունեության կարգը և առանձնահատկությունները, ինչպես նաև բացատրելու է կիրառման սկզբունքները։
«Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները»,- ասվում է գրառման մեջ։
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 17-ի կեսգիշերի դրությամբ, երկրում վարակի 52 դեպք կա, մեկն արդեն առողջացել է։ 400-ից ավելի քաղաքացի մեկուսացվել է վիրուսի կասկածանքով։
Կադացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից