16 դեկտեմբերի 2008 - 13:11 AMT
Բարակ Օբաման պաշտոնապես ճանաչվել է ԱՄՆ 44-րդ նախագահ
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Բարակ Օբաման պաշտոնապես դարձել է ԱՄՆ 44-րդ նախագահ: 2008թ. դեկտեմբերի 15-ին 50 նահանգների+ Կոլումբիայի շրջանի (Washington, DC) ընտրողների հանձնաժողովի 558 անդամները պաշտոնապես ընտրել են նոր նախագահին: Այժմ ընտրողների քվեարկության արդյունքները վերստուգվելու են ԱՄՆ Կոնգրեսում:

Պաշտոնապես ԱՄՆ փոխնախագահ է դարձել դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը, որը նախագահական ընտրություններին դրել էր իր թեկնածությունը Օբամայի հետ միասին, հաղորդում է Associated Press-ը:

Բարակ Օբաման արդեն կողմնորոշվել է գլխավոր նշանակումների հարցում: ԱՄՆ Պետական դեպարտամենտը կգլխավորի Հիլարի Քլինթոնը, Պենտագոնը` Ռոբերտ Գեյթսը, որը նախկինում նախորդ վարչակազմի պաշտպանության նախարարն էր: