18 մարտի 2020 - 15:56 AMT
Երևանում ախտահանում են շենքերի մուտքերն ու վերելակները

Երևանի բոլոր վարչական շրջանների շենքերի մուտքերը և վերելակներն ախտահանվում են, ասվում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։

Աշխատանքներն իրականացնում են համատիրությունները։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 18-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 84 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից