16 դեկտեմբերի 2008 - 17:31 AMT
Կովկասի կայունության պլատֆորմի իրականացումը կասկածի տակ է
Կովկասի կայունության պլատֆորմի գաղափարը` որպես այդպիսին շատ լավն է, բայց նրա իրագործումը կասկածի տակ է: Այդ մասին հայտնել է թուրք քաղաքագետ Միտատ Չելիկպալան: Նրա կարծիքով, նախագծի իրագործմանը խանգարում են Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա խնդիրներն ու ղարաբաղյան հակամարտությունը: «Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այդ պլատֆորմը դեռեւս պետք է մշակվի: Բացի այդ, պետք է սպասել, որպեսզի Բարակ Օբաման անցնի ԱՄՆ նախագահի պաշտոնին, եւ տեսնել, թե ինչպիսին կլինի նրա քաղաքականությունը Կովկասյան տարածաշրջանի առնչությամբ: Ուստի, կրկնում եմ` այդ պլատֆորմի իրագործումը դեռեւս մեծ հարցականի տակ է»,- ասել է թուրք քաղաքագետը, գրում է 1news.az-ը: