16 դեկտեմբերի 2008 - 17:59 AMT
Այթեքին Յըլդըզ. Հայերի առջեւ ներողություն պետք է խնդրի թուրքական կառավարությունը
Հայոց ցեղասպանության համար հայերի առջեւ ներողություն խնդրելու կոչը քննադատության է ենթարկվում ոչ միայն ազգայնամոլների, այլեւ նրանց կողմից, ովքեր գտնում են, որ այդ հայտարարությունը բավական չէ: Նախ` ի՞նչ են նրանք ենթադրում «Մեծ աղետ» հասկացության ներքո: Եկե'ք իրերն իրենց անուններով կոչենք. դա ցեղասպանությունն է: Երկրորդը` ներողություն պետք է խնդրի պետությունը»,- ասել է թուրքական Դիմադրության ասոցիացիայի կոորդինատոր Այթեքին Յըլդըզը: Դրա հետ մեկտեղ թուրքական մտավորականության ներկայացուցիչներից մեկը, որը ցանկացավ անհայտ մնալ, նշել է, որ թուրքական հասարակությունը, առավել քան առանձին մարդիկ, պարտավոր է ներողություն խնդրել հայերի առջեւ, գրում է թուրքական Zaman թերթը: