WhatsApp մեսինջերն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ կթողարկի չաթ-բոտ՝ կորոնավիրուսի մասին ակտուալ ինֆորմացիայով, հայտնում են ԱՀԿ-ից:
Չաթ-բոտին հասանելիությունը տրվում է հղումով, որը երկխոսություն է բացում WhatsApp-ում: Հաղորդակցությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել ցանկացած նամակ, դրանից հետո հայտնվում է մենյուն, որը կարող է պատասխանել կորոնավիրուսի մասին հարցերին:
Մեսինջերը նաև քննարկում է մարդկանց և խմբերին այդ հաղորդագրությունն ուղարկելու հնարավորությունը սահմանափակելու հարցը, փոխանցում է The Guardian-ը:
Դեռ 2019-ին մեսինջերը սահմանափակել էր հաղորդագրությունը մեծ թվով մարդկանց ուղարկելու հնարավորությունը՝ այդպես պայքարելով կեղծ տեղեկատվության տարածման դեմ:
Ավելի վաղ ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիայի մասին էր հայտարարել ամբողջ աշխարհում, ըստ կազմակերպության տվյալների, 200,000-ից ավելի մարդ է վարակված: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 21-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 160 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից