Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակում՝ մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը՝ ապրիլի 14-ը, ՀՀ տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության մի քանի տեսակներ, հայտարարել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
Մասնավորապես կարգելվեն առևտրի կենտրոնների՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության: Նշվում է, որ Արգելքը տարածվելու է մոլերի վրա՝ բացի այնտեղ գործող սուպերմարկետներից։ Նշենք, որ մոլերի մեծ մասը փակվել են օրեր առաջ։
Փոխվարչապետի խոսքով՝ կարգելվեն նաև բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեությունը, կինոֆիլմերի ցուցադրումը:
Կարգելվեն նաև խաղատների և բուքմեյքերական ու խաղագումարով գրազի կազմակերպման գործունեության սպասարկման գրասենյակների կործունեությունը:
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 21-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 160 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից