Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ կորոնավիրուսի թեստը բացասական է եղել, հայտնել է Կառավարույթան մամուլի խոսնակ Շտեֆեն Զայբերտը, փոխանցում է Bloomberg-ը։
Գերմանիայի առաջնորդը կրկնակի թեստեր կհանձնի՝ հավաստիանալու, որ իր մոտ վարակ չկա։
Մարտի 22-ին Մերկելը որոշել էր անցնել տնային կարանտինի, երբ պարզվել էր, որ իրեն թոքաբորբի դեմ պատվաստած բժիշկը վարակված էր կորոնավիրուսով:
Ըստ միջազգային հետազոտական ինստիտուտների՝ աշխարհում վարակակիրների թիվը հասել է մոտ 240,000-ի: Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել է մոտ 24,000 մարդ, նրանցից 94-ը մահացել են:
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 23-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 194 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից