ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.7%, հայտնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Երկրում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 15.3%-ով՝ կազմելով մոտ 299 մլրդ դրամ:
Շինարարության ծավալը կազմել է 29 մլրդ դրամ՝ աճելով 5.8%:
Հունվար-փետրվարին ՀՀ-ում արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.4%՝ կազմելով մոտ 1 տրլն դրամ: Երկրում արտահանումն աճել է 8.8%-ով՝ կազմելով 366 մլրդ դրամ: