31 հուլիսի 2002 - 18:45 AMT
ԻՐԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԵՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Իրանի գործարարները շահագրգռված են ոչ միայն Հայաստանի տնտեսություն ներդրումներ կատարելու, այլ նաեւ այլ ծրագրերին ֆինանսական միջոցներ տրամադրելու մեջ: Այդ մասին հայտարարել է Իրանի Արտաքին ներդրումների ընկերության գործադիր տնօրեն Ասհար Ֆաքիր Քաշանը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ: Խոսելով երկկողմ համագործակցության կոնկրետ ոլորտների մասին` Քաշանը ընդգծել է բանկային համակարգը, ապահովագրական շուկան եւ լեռնամետալուրգիան: