Թուրքիայում մարտի 26-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 75-ի։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 7286 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1196 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 16 դեպք, տեղեկացնում է Ermenihaber.am-ը։
Նա նաև տեղակցրել է, որ վարակակիրներները և նրանց հետ շփում ունեցած մարդիկ մեկուսացվել են։
Քոջան քաղաքացիներին զգուշացրել է հետևել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումներին։
Այսպիսով, ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում կա կորոնավիրուսի հաստատված 3629 և մահվան 75 դեպք:
Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 11-ին։