Բանկերի կողմից վերանայված վարկերի ծավալը կազմում է մոտ 200 միլիարդ դրամ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մարտի 20-ից մինչև օրս Հայաստանի բանկերը վերանայել են 96,838 ֆիզիկական անձանց և 3395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ:
Վերանայված վարկերի ճնշող մասի դեպքում բանկերը տվել են վարկային արձակուրդ՝ երբեմն մի քանի ամսով»,- ասվում է գրառման մեջ:
Հայաստանում գործող բազմաթիվ բանկեր «վարկային արձակուրդ» են տրամադրում իրենց հաճախորդներին՝ կապված կորոնավիրուսի պատճառով երկրում հայտարարված արտակարգ դրության հետ։ Մինչև 6 ամսով կհետաձգվեն հիփոթեքային վարկերի հետ կապված պարտավորությունները։