Վրաստանում, պաշտոնական տվյալներով, կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել են 85-ի, 14-ը վերականգնվել են:
Վարակվածներից 69-ը գտնվում են երկրի տարբեր հիվանդանոցներում: Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար երկիրը կարանտին է հայտարարել արևելյան երկու քաղաքում՝ Մառնեուլիում և Բոլնիսում:
Վրաստանում վիրուսի առաջին դեպքը հաստատվել էր փետրվարի 26-ին, երկրում մահվան դեպք չկա: Միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով՝ աշխարհում 598,000 վարակակիր կա: Վիրուսից մահացել է մոտ 28,000 մարդ, վերականգնվել՝ 131,000-ը: