20 դեկտեմբերի 2008 - 14:09 AMT
Եվրոպայի եւ Ասիայի միջեւ կապն ընդհատվել է
Ասիայի, Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի միջեւ հեռախոսային եւ ինտերնետ կապն անսպասելիորեն ընդհատվել է ուրբաթ երեկոյան: Անհարթություններն առաջացել են ստորջրյա մասում` ինչ-որ տեղ Սիցիլիայի եւ Թունիսի միջեւ` Սիցիլիան եւ Եգիպտոսը միացնող հատվածում, հաղորդալարի անջատումից: «Թե ինչից է անջատվել հաղորդալարը, դեռեւս հայտնի չէ»,- հաղորդում է France Telecom-ը:
Վթարի վայր է ուղարկվել վերանորոգիչ մի նավ, բայց մինչեւ մոտակա երկուշաբթի օրը նավը միայն հասնելու է ենթադրվող անջատման կոորդինատին, իսկ հետո որոշ ժամանակ կպահանջվի բուն վերանորոգման համար: Եվրոպա-Ասիա հեռախոսային եւ ինտերնետ ուղու մեծ մասը վթարի հետ կապված վերուղարկվել է եւ այժմ գործում է Հյուսիսային Ամերիկայի միջոցով: Ասիայի երկրների հետ տվյալների փոխանակման արագությունը դրա պատճառով նվազել է մոտավորապես 50% -ով, գրում է Lenta.ru-ն: