3 ապրիլի 2020 - 11:45 AMT
ԱԳՆ․ ՌԴ-ից վերադարձող ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից

ԱԳՆ-ն հիշեցնում է, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, այն մարտի 18-ից փակ է: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար, ասվում է ԱԳՆ հայտարարությունում։

«Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում տարբեր երկրների կողմից կիրառվող սահմանափակումների և արտերկրում գտնվող մեր քաղաքացիների տեղաշարժերի հնարավորությունների մասին տեղեկատվության համար խնդրում ենք բացառապես օգտվել պարետատան, Արտաքին գործերի նախարարության և արտրերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրամադրվող հաղորդագրություններից»,- ասվում է հայտարարության մեջ:

Մոսկվա-Երևան ապրիլի 2-ին նախատեսված չվերթի չեղարկման պատճառով ՀՀ մի խումք քաղաքացիներ չեն կարողացել վերադառնալ և գտնվում են «Դոմոդեդովո» օդանավակայանում։ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ջանքերով նրանց մի մասը տեղավորվել է հարազատների տներում, իսկ տարանցիկ ուղևորները, որոնք ՌԴ տարբեր մասերից էին եկել, մնում են օդանավակայանում։