22 դեկտեմբերի 2008 - 14:55 AMT
Թուրքիան Ռուսաստանից ռազմական ուղղաթիռներ է գնում
Թուրքիան մտադիր է ձեռք բերել Ռուսաստանից Մի-28 հարվածային 32 ուղղաթիռ 1 մլրդ դոլարով: ՌԴ-ից մարտական մեքենաներ ձեռք բերելու որոշումն ընդունվել է Թուրքիայում ԱՄՆ-ի հետ ցամաքային ուժերի կարիքների համար «Կոբրա» եւ «Սուպերկոբրա» տիպի հարձակողական ուղղաթիռների ձեռք բերման վերաբերյալ անհաջող բանակցություններից հետո, գրում է թուրքական Vatan թերթը:

Ռուսական ուղղաթիռները կմնան թուրքական բանակի սպառազինության մեջ մինչեւ որ կստացվեն Agusta A-129 Mangusta տիպի հարվածային ուղղաթիռները, որոնք Թուրքիայի հետ համատեղ արտադրելու է իտալական Agusta Westland ընկերությունը: