Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 156-ի, հայտնում են կառավարության հատուկ կայքից, փոխանցում է Apsny.ge-ն։
Կարանտինային ռեժիմում է գտնվում 5526 մարդ, հսկողության տակ՝ 344 հոգի։
156 հաստատված վարակակիրներից 28-ն արդեն առողջացել են։
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև երկրում մահվան 1-ին դեպքի մասին։ Մահացողը 79-ամյա քաղաքացի է։
Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա է։ Ըստ միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալների աշխարհում կորոնավիրուսով վարակված է մոտ 1․1 մլն մարդ։ ԱՄՆ-ն վարակակիրների թվով աշխարհում առաջատարն է, այնտեղ 278,000-ից ավելի մարդ վարակված է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Իսպանիան երկրորդն է վարակակիրների թվով։ Կորոնավիրուսի սկզբնաղբյուր հանդիսացող Չինաստանում մարտի վերջին կառավարությունը հայտարարեց, որ համաճարակը դադարել է, երկիրն այս պահին աշխարհում վարակակիրների թվով աշխարհում 6-րդն է։
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից