4 ապրիլի 2020 - 17:03 AMT
Դոլարի փոխարժեքը ՀՀ բանկերում 501 դրամ է

Ապրիլի 4-ին դոլարի փոխարժեքը ՀՀ բանկերում 501 դրամ է։

Rate.am-ի տվյալներով՝ ՀՀ բանկերի սահմանած փոխարժեքներով դոլարի առքի ամենաբարձր արժեքը 501 դրամ է, վաճառքի ամենացածրը՝ 503 դրամ։

Դոլարը մարտ ամսվա ընթացքում արժևորվել է մոտ 4 տոկոսով՝ ՀՀ Կենտրոնական բանկի փոխարժեքի պաշտոնական տվյալներով, մարտի 28-ին 1 դոլարի փոխարժեքը 498․4 դրամ էր, մինչդեռ մարտի 1-ին՝ 478․8։