Ադրբեջանում ապրիլի 8-իդ դրությամբ COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի 105 նոր դեպք է գրանցվել։ Այդպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 822-ի։
Այդ մասին տեղեկացրել է կառավարության մամուլի քարտուղար Իբրահիմ Մամեդովը, գրում է Interfax.az-ը։
«Ադրբեջանում COVID-19-ով վարակի ևս 105 դեպք է հայտնաբերվել։ Դա վկայում է, որ վիրուսի տարածումն աճում է»,-ասել է Մամեդովn օպերատիվ շտաբի ճեպազրույցում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլի 6-ի դրությամբ Նախիջևանում 18 հոգու մոտ կորոնավիրուս է հաստատվել։ 2896 մարդ կարանտինում է գտնվում, թեստավորվել է 630 հոգի։