7 հուլիսի 2003 - 19:35 AMT
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԻՏԱԼԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Որպես Եվրամիության նախագահող երկիր Իտալիան, պատրաստ է հնարավոր աջակցություն ցույց տալ Հայաստանին: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն ՀՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ընթացքում: Դեսպանի խոսքերով, այդ մասին է վկայում հուլիսի 9-10 կայանալիք Եվրամիության «եռյակի» այցը Երեւան: Հարավային Կովկասն Իտալիայի համար կարեւոր տարածաշրջան է, նշել է Մ.Կլեմենտեն, ընդգծելով, որ հատկապես Հայաստանը իր քաղաքական կայունությամբ ֆինանսական ներդրումների ներգրավման ու զարգացման մեծ հնարավորություններ ունի: Նախատեսվում է, որ տարեվերջին իտալացի գործարարների խումբ կգա Հայաստան` ծանոթանալու երկկողմ համագործակցության գերակայություններին: