Ապրիլի 12-ին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սբ Հարության տոնին, Հայրապետական պատարագի ժամանակ դուրս կբերվի եկեղեցու մեծագույն սրբություններից մեկը՝ Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը:
Գարեգին Երկրորդը մասունքով կօրհնի հայրենիքը և աշխարհասփյուռ ժողովրդին:
Պատարագի ուղիղ հեռարձակմանը հնարավոր կլինի հետևել ապրիլի 12-ին՝ ժամը 10:30-ին՝ Հանրայինով, Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջով, «Շողակաթ» հեռուստաընկերության եթերով։
Ծաղկազարդին դուրս էր բերվել Մայր աթոռ սբ Էջմիածնում պահվող աստվածամուխ Սբ Գեղարդը, որով օրհնվել էր աշխարհի չորս կողմը: