26 դեկտեմբերի 2008 - 16:42 AMT
Անդրանիկ Թեւանյան. 2009թ. առավել հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսումը, քան ղարաբաղյան հակամարտության լուծումը
«Այն ներքին եւ արտաքին ուժերը, որոնք խոսում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծման մասին 2009թ., ենթադրում են Ադրբեջանին որոշակի տարածքների հանձնում: Գալիք տարում ես առավել հավանական եմ համարում ռազմական գործողությունների վերսկսումը, քան ղարաբաղյան հակամարտության լուծումը»,- պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին` հայտնել է «Պոլիտէկոնոմ» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտությունը պարզապես չի կարող լուծվել փոխզիջման հիման վրա, քանի որ ներայումս Բաքուն պատրաստ չէ զիջումների գնալ: «Իլհամ Ալիեւը մեծ ախորժակ ունի: Նա ասում է, որ այն բանից հետո, երբ իրենք ստանան Ղարաբաղը, Ադրբեջանը մտադրված է նվաճել նաեւ Հայաստանի Սյունիքի մարզը, որպեսզի ուղիղ ճանապարհ բացի դեպի Նախիջեւան: Նման պայմաններում փոխադարձ զիջումների հիման հակամարտության կարգավորման մասին խոսելը պարզապես ծիծաղելի է»,- ամփոփել է «Պոլիտէկոնոմ» ինստիտուտի տնօրենը: