Ապրիլին ՀՀ-ում դիզելային վառելիքի գները նվազել են՝ 20-40 դրամ՝ 1 լիտրի հաշվով, տեղեկացնում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։
ՏՄՊՊՀ մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ մարտին երեք խոշոր տնտեսվարողի մոտ արձանագրված վառելիքի մանրածախ գների նվազման միտումը շարունակվել է նաև ապրիլին:
Դիտարկված ժամանակահատվածում (ապրիլի 1-21-ը) երկու տնտեսվարողի մոտ նաև բենզինի գներն են նվազել՝ կախված տեսակից 20-30 դրամով, մյուս խոշոր տնտեսվարողի մոտ գնային փոփոխություն չի եղել:
2020-ի մարտին փետրվարի հանրապետ գրանցվել է բենզինի և դիզվառելիքի` համապատասխանաբար 3.7% և 3% գնանկում: Փետրվարին ևս ՀՀ-ում բենզինի և դիզելային վառելիքի գները 10 դրամով նվազել էին։