27 ապրիլի 2020 - 16:31 AMT
2020-ի մարտին ՏԱՑ-ն ընկել է 4․9%-ով

2020-ի մարտին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 4․9%-ով, հայտնում են Վիճակագրական կոմիտեից։

Նույն ժամանակահատվածում ՀՀ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 1․9%-ով, շինարարության ծավալը՝ 26․2%-ով, առևտրի շրջանառությունը նվազել է 9․9%-ով։

Արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 16%-ով, արտահանման ծավալը՝ 17․2%-ով։

2019-ի մարտի համեմատ 2020-ի մարտին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 192,000 դրամ՝ աճելով 8․6%-ով։

2020-ի առաջին եռամսյակում ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4%-ով, երկրում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել ա 8․7%-ով, արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 4%-ով։

Մարտի 16-ից ՀՀ-ում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայատարարված մինչև մայիսի 14-ը։ Մարտ ամսվա ընթացքում տնտեսական գործունեության մի շարք ոլորտներ երկրում չեն աշխատել։