Իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է իր պայմանագրի ժամկտը լրանալուց հետո մնալ ակումբում, հայտարարել է թիմի մարզիչ Պաուլո Ֆոնսեկան, փոխանցում է Metro-ն։
Մարզիչը հստակ նշել է իր կրածիքը՝ հավելելով, որ իր հետ համաձայն է նաև ֆուտբոլիստը։
«Ուզում եմ, որ նա մնա «Ռոմայում», Մխիթարյանը նույնպես ցանկանում է մնալ։ Ես ցանկանում եմ շարունակել աշխատել նրա հետ, քանի որ նա հիանալի խաղացող է և հիանալի մարդ»,- ասել է Ֆոնսեկան։
Մարզիչը նաև նշել է, որ չնայած ամենին, պետք է բանակցեն «Արսենալի» հետ:
«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին»:
«Արսենալից» հայտնել էին, որ Մխիթարյանի տրանսֆերը գնահատում են 22 մլն եվրո։ Նշվում է, որ Ռոման, չնայած ցանկանում է, որ Մխիթարյանը թիմում մնա, սակայն մտադրված չէ այդքան մեծ գումար ծախսել ֆուտբոլիստի համար՝ հաշվի առնելով նաև այն, որ Մխիթարյանը վնասվածք ունի։ Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 17 հանդիպում է անցկացրել «Ռոմայի» կազմում, բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և գոլային 4 փոխանցման հեղինակ։ Ապրիլին հայտարարվել էր, որ Մխիթարյանը կշարունակի հանդես գալ «Ռոմայի» կազմում նաև հունիսի 30-ից հետո (երբ լրանում էր վարձակալման ժամկետը)։