Ապրիլի 25-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները, մաքսային ծառայության հետ միասին, Կրասնոդարի օդանավակայանում կալանավորել են հայկական ակցիզով մաքսանենգ ծխախոտի 40 տոննա ընդհանուր քաշով խմբաքանակ, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 2700 տուփ տարբեր ապրանքանիշների ծխախոտ։
Ըստ սահմանապահների՝ այն Հայաստանից Աֆղանստան էր ուղևորվում՝ Կրասնոդարում և Դուշանբեում կանգառներով, հայտնում է «Բոյլերնայա» Telegram-ալիքը:
Ըստ ալիքի՝ օրեր շարունակ փակ աղբյուրներով՝ ՌԴ հարավում մաքսանենգ ծխախոտի ամենամեծ խմբաքանակը բացահայտելու մասին տեղեկություն է եղել: Նշվել է, որ ծխախոտի մաքսանենգությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերը փակ սահմանների պայմաններում Ռուսաստանի տարածքով տեղափոխել տասնյակ տոննա կեղծ արտադրանք:
Աղբյուրը հայտնում է, որ նրանցից առգրավվել է կեղծված հաշիվ-ապրանքագիր ու հայտարարագիրը:
Նշվում է, որ ինքնաթիռն իր ամբողջ պարունակությամբ հետաքննության ընթացքում կմնա Կրասնոդարում, աղբյուրի պնդմամբ՝ «օդային ճանապարհը» միշտ էլ եղել է Հայաստանից մաքսանենգ ծխախոտ մատակարարման հիմնական ուղին, քանի որ հանրապետության հետ ցամաքային սահման չկա:
PanARMENIAN.Net-ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ճշտում է տեղեկատվության մասին մասին մանրամասները։
Ըստ տվյալների՝ կեղծ ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցով վերջին տարիներին ավելի քան 100 տոննա ծխախոտ է տեղափոխվել մաքսնանենգ եղանակով: Դեռևս 2018-ին Կրասնոդարի օդանավակայանում առգրավվել է Հայաստանից բերված 33,500 տուփ ծխախոտ: