4 մայիսի 2020 - 11:09 AMT
Փաշինյան․ Մակարավանք տանող ճանապարհը կասֆալտապատվի

ՀՀ-ում հիմնանորոգվում է դեպի Մակարավանք տանող ճանապարհը՝ Աչաջուր գյուղից մինչև վանական համալիր, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նման մասշտաբի հիմնանորոգում այս ճանապարհը երբեք չի տեսել: Գյուղից վանական համալիր տանող ճանապարհը երբևէ ամբողջությամբ ասֆալտապատ չի եղել: Այս տարվանից կլինի»,- գրել է Փաշինյանը։

2020-ի պետական բյուջեով հատկացված 22․3 մլրդ դրամից 21 մլրդ-ն ուղղված է ճանապարհաշինությանը, նախատեսվում է հիմնանորոգել 250 կմ ճանապարհ։ 2019-ի վերջին ՏԿԵ նախարարը հայտնել էր, որ ՀՀ-ում վերանորոգվել է 330 կմ ճանապարհ։ Նախարարությունից հայտնել էին նաև, որ 2020-ին նախատեսվում է բարեկարգել ևս 500 կմ։