Հայաստանում մայիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2619-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 112-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 3 դեպք է գրանցվել. մեկը՝ կորոնավիրուսից, երկուսը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, մահվան ելքով 40 դեպք կա, այլ պատճառով՝ 6։
Ապաքինվել է 40 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 1111 է։
Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 25,846 անձ։.
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից