29 հուլիսի 2002 - 21:30 AMT
ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Այսօր Հայաստանի Դիլիջան քաղաքում բացվել է Երիտասարդության եւ ուսանողության համահայկական փառատոնը: Մինչեւ օգոստոսի 5-ն ընթացող փառատոնին կմասնակցեն ավելի քան 600 երիտասարդներ Հայաստանի բոլոր շրջաններից, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղից եւ Վրաստանի Սամցխե-Ջավաղք տարածաշրջանից: Փառատոնի ծրագրում կկայանան սպորտային մրցումներ եւ մասսայական ներկայացումներ: Փառատոնի բացման արարողությանը մասնակցել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: