Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսի միայն մեկ դեպք է հաստատվել, երկրում վարակակիրների հաստատված թիվը հասել է 639-ի, առողջացել է ևս 32 մարդ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Այսպիսով, երկրում վարակի հաստատված դեպքերի թիվը 639 է, առողջացել է 349 մարդ, մահացել՝ 11։ Կարանտինի ռեժիմում է 4679 քաղաքացի, հսկողության տակ՝ 414։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ երկիրը պատրաստվում է հուլիսի 1-ից զբոսաշրջիկների ընդունել։ Վրատանում ատակարգ դրությունը շարունակվելու է մինչև մայիսի 22-ը, երկրում պահպանվելու է նաև պարետային ժամը։