Կորոնավիրուսի որոշ հետևանքներ կարող են երկարաժամկետ լինել, հատկապես այն դեպքում , երբ հիվանդությունը բարդություններով է ընթացել և պացիենտը գտնվել է վերակենդանացման բաժնում, փոխանցում է Meduza-ն։
Նշվում է, որ վերակենդանացման բաժնում բուժում ստանալուց, ինտենսիվ թերապիայց հետո կարող են առաջանալ որոշակի հետևանքներ, որոնք առնչվում են հոգեկան և ֆիզիկական առողջությանը։
Հետազոտությունների տվյալներով՝ ինտենսիվ թերապիայի հոգեբանական ազդեցության հետևանքով մարդու մոտ նկատվում է տագնապ, դեպրեսիա։
Տարբեր տվյալներով պացիենտների 1-62%-ի մոտ նման ախտանշաններ նկատվում են։ Հիվանդների մեկ քառորդի մոտ կարող է նկատվել հիշողության վատթարացում, ուշադրության նվազում։ Որպես հետևանք կարող է առաջանալ նաև մկանային թուլություն։
Հայտնի չէ, սակայն թե կորոնավիրուսով վարակված պացինետների քանի տոկոսի մոտ կարող են նկատվել այս ախտանշանները։ Դրանք կարող են տևել 6 ամսից մինչև մեկ տարի, դեպքերի մեծամասնությունում դրանք նաև տարիներ են տևում։
Կորոնավիրուսը կարող է ազդել նաև շնչառական համակարգի, սրտամկանի, երիկամների վրա՝ ունենալով երկարաժամկետ հետևանքներ։ Տվյալներ կան նաև, որ վիրուսը կարող է ազդեցություն ունենալ տղամարդկանց վերարտադրողական առողջության վրա, սակայն առայժմ, այդ փաստը հաստատված չէ։
Աշխարհում կորոնավիրուսով վարակված է 4․5 մլն-ից ավելի մարդ։ ՀՀ-ում մայիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4283-ի։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 55 է, առողջացել է 1791 պացիենտ։