Մեկ տարեկան Միքայելը «Արաբկիր» բժշկական կենտրոնում երկու ամիս առաջ լյարդի փոխպատվաստման է ենթարկվել և հիմա արդեն պատրաստվում է տուն գնալ:
Երեխայի համար որպես լյարդի դոնոր հանդես է եկել մայրը:
Երեխայի մոտ հայտնաբերված խնդիրը` նեոնատալ սկլերոզացնող խոլանգիտը, հազվադեպ է ախտորոշվում ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում եղել է առաջին անգամ:
Բժշկական այս գործողությունները` նախավիրահատական, վիրահատական և հետվիրահատական փուլերով, հնարավոր է դարձել «Արաբկիրի» և արտասահմանցի գործընկերների գործակցությամբ: Հայ վիրաբույժները վիրահատությունն իրականացրել են Մինսկից ժամանած թիմի հետ, մարտի 13-ին:
«Մայրիկը փոքրիկին տվեց իր լյարդի մի մասը, իսկ բժիշկները` իրենց մասնագիտական ուժն ու նվիրումը` պարգևելով նրան երկրորդ կյանք` բառի բուն իմաստով»,- ասել է ԲԿ-ի տնօրեն Արա Բաբլոյանը:
2019-ապրիլին ՀՀ-ում առաջին ագամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից։ Իսկ 2019-ի հոկտեմբերի 22-ին «Արաբկիր» ԲԿ-ում առաջին անգամ Հայաստանում կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային: