21 մայիսի 2020 - 10:34 AMT
Ծառուկյանը Կենդանաբանական այգուն կնվիրի իր մեծացրած առյուծին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Երևանի կենդանաբանական այգուն կնվիրի իր մեծացրած Սիմբա անունով առյուծին: Այդ մասին ասվում է Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ եզակի ցեղատեսակի առյուծի մասին Ծառուկյանն անձամբ է մշտապես հոգ տարել ու խնամել:

«Եվ հիմա բացառիկ այդ կենդանուն Հունիսի 1-ին ընդառաջ (Երեխաների պաշտպանության օրը, - խմբ.) ես պարտաստվում եմ նվիրել Երևանի կենդանաբանական այգուն: Հուսով եմ, որ հազարավոր մանուկներ բնության այս հրաշալիքին տեսնելով ու շփվելով էլ ավելի կսիրեն բնությունն ու կենդանական աշխարհը»,- ասվում է գրառման մեջ:

Ծառուկյանը նաև տեսանյութ է հրապարակել վերջերս լույս աշխարհ եկած նորածին ալբինոս կորյունների եռյակի մասնակցությամբ: