22 մայիսի 2020 - 13:01 AMT
Արամ Ա-ն շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այդ մասին Հարությունյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ հեռախոսազրույց եմ ունեցել: Վեհափառին հայտնել եմ իմ երախտագիտությունն օրհնանքի ու շնորհավորանքի խոսքի համար և պատրաստակամությունը Սփյուռքի հետ հարաբերությունների էլ ավելի սերտացմանը միտված նոր ջանքեր գործադրելու ուղղությամբ»,- ասվում է գրառման մեջ։

Հարությունյանը մայիսի 21-ին ստանձնել է Արցախի նախագահի պաշտոնը։ Նա հանրապետության 5-րդ նախագահն է՝ Արթուր Մկրտչյանից, Ռոբերտ Քոչարյանից, Արկադի Ղուկասյանից ու Բակո Սահակյանից հետո։

Երդման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցավել Շուշիում՝ ԱԺ հատուկ նիստում, Հարությունյանը հանդես է եկել ծավալուն ելույթով։