Երևանում մայիսի 22-ին օդի ջերմաստիճանը կհասնի +31-ից +33 աստիճանի, օրվա առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1970-ին, երբ ջերմաչափի սանդղակը կանգնել է +33,6-ի վրա, հայտնում են Հայպետհիդրոմետից։
Մայրաքաղաքում մայիսի 22-ի երեկոյան ժամերին, հնարավոր է, 23-25-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հետագա չորս օրերի ընթացքում Երևանում ջերմաստիճանը կտատանվի +24-ից +28-ի սահմաններում։
Մայիսի 22-ին հյուսիսային շրջաններում, 23-25-ը շրջանների զգալի մասում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 22-ին կբարձրանա 3-5 աստիճանով: